-
25.10.2016|
21:45
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը հրավիրել է Դևիդ Բեքհեմին՝ իբրև դեսպան։ Նրա գլխավոր խնդիրն «Արքայական ակումբի» բրենդի տարածումն է Հյուսիսային Ամերիկայում, որտեղ Բեքհեմը ժամանակին խաղացել է։
-
25.10.2016|
21:44
Թեհրանում Հայաստանի դեսպանատանն ընդունել են Շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանին տիկնոջ հետ:
-
25.10.2016|
14:13
Մալազիայում ընթացող ծանրամարտի պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունում երկրորդ բրոնզե մեդալը նվաճեցին մեր ներկայացուցիչները:
-
25.10.2016|
11:18
Միջազգային սպորտում տագնապի ևս մի առիթ գտնվեց՝ Եվրոպական երկրորդ խաղերը 2019-ին կանցկացվեն Բելառուսում՝ գրում է Յենս Վայնռայխը Der Spiegel գերմանական ամսագրում:
-
25.10.2016|
10:55
Մադրիդյան ակումբի անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ «արքայականի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը «սերուցքայինների» կենդանի լեգենդների շարքին է դասում Քրիշտիանու Ռոնալդուին. «Տասնվեց գնդակով Ռոնալդուն նորից դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, նրա ակտիվում են չորս «Ոսկե խաղակոշիկները», ու նա նման ձեռքբերում ունեցող միակ մարզիկն է:
-
25.10.2016|
10:46
Դիվիզիոնի առաջատարը 26 միավոր ունեցող «Նիցցան» է: 22 միավորով նրան հաջորդում է «Մոնակոն», իսկ փարիզցիների ունեցածը 20 միավոր է:
-
21.10.2016|
18:41
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի վիրահատությունը հեշտ չի եղել, բայց հաջող է անցել: Նա շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր այդ օրն իր կողքին են եղել, այդ թվում Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
-
21.10.2016|
11:00
Կայացավ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը: Խմբայիններում մրցելույթներն անկորուստ շարունակողների թիվը նվազեց ևս մեկով: Պարտություն ասվածը չճաշակածներն ընդամենը երեքն են՝ «Բարսելոնը», «Աթլետիկոն» ու «Լեստերը», որը, խոստովանենք, ապօրինի զավակի համառությամբ է գոյատևում իսպանական գրանդ ակումբների տանդեմում:
-
20.10.2016|
08:51
«Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը»՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նոյեմբերի 1-ից հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի պայմանագիր:
-
19.10.2016|
16:30
Սլավոնական համալսարանում կազմակերպված պարգևատրման արարողությանը ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժնի պետ Խորեն Զարգարյանը ՀՀ ուսանողական խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանի հետ հանձնեց մրցանակներ, մեդալներ, պատվոգրեր և հաղթողի գավաթը, իսկ ՀՖՖ-ի կողմից եզրափակչի մասնակից թիմերին փոխանցեց ֆուտզալի 5-ական գնդակ: 1-3-րդ տեղերը գրաված թիմերին թույլ կտրվի առանց մուտքավճարի մասնակցել 2017-ի փետրվարին անցկացվելիք ՀՀ ֆուտզալի գավաթի խաղարկությանը։